Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ալիևը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Հայաստանի դեմ

Ալիևը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Հայաստանի դեմ
16.03.2017 | 18:28

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Հայաստանի դեմ: Բաքվի գլոբալ 5-րդ ֆորումում նա հայտարարել է, որ Երևանն իբրև թե «ձեռնարկում է բոլոր ջանքերը Արցախի ստատուս-քվոն պահպանելու համար»:

«Սակայն ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի հարցով միջնորդ երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ ստատուս քվոն պետք է փոխվի»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Ադրբեջանը լավ հարաբերություններ է կառուցել բոլոր պետությունների հետ՝ բացառությամբ Հայաստանի:

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ